Ջոն Քերին բանակցության ժամանակ Սերգեյ Լավրովին երկու կարտոֆիլ է նվիրել
Միացյալ նահանգների պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Այդահո նահանգից բերված երկու կարտոֆիլ է նվիրել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Քերիի խոսքերով՝ նա ավելի վաղ ռուս գործընկերոջ հետ հեռախոսով քննարկել է Այդահոյի կարտոֆիլը:
Ռուսական և ամերիկյան արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 13-ին՝ Փարիզում: Դրանք նվիրված էին «Ժնև-2» միջազգային համաժողովի նախապատրաստությանը: