Թուրքիան Ուկրաինայի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել երկիր
Թուրքիան պաշտոնապես կթույլատրի Ուկրաինայի քաղաքացիներին, որոնք ID-քարտեր ունեն, երկիր մուտք գործել առանց վիզաների` միայն ներքին փաստաթղթերի առկայությամբ:Այդ մասին գրում է է Lenta.ru-ն` մեջբերելով Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայության նախագահ Մաքսիմ Սոկոլյուկի հաղորդագրությունը:
Իր ֆեյսբուքյան գրառմանը կից վերջինս ներկայացրել է Կիևի և Անկարայի միջև համաձայնագիրը:
Համաձայնագրից հետևում է, որ ուկրաինացիներն առանց մուտքի արտոնագրի Թուրքիայի տարածքում կկարողանան գտնվել 90 օր յուրաքանչյուր 180-օրյա ժամկետի ընթացքում:
Մինչ այս Թուրքիա մեկնելու համար ուկրաինացիները պետք է արտասահմանյան անձնագիր ունենային: