9361 դիտում
21:14 16-02-2018
Վրաստանի 19 քաղաքացու թույլ չեն տվել մուտք գործել Գերմանիա. գերմանացի պաշտոնյան պահանջել է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը
Վրաստանի 19 քաղաքացու, որոնք փետրվարի 13-ին Քութայիսի-Մեմինգեն չվերթով Գերմանիա են մեկնել, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն:
«Վրաստանի 10 քաղաքացի Մեմինգեն-Քութայիսի նույն չվերթով հետ է ուղարկվել: Վրաստանի 9 քաղաքացի տեղափոխվել է Մյունխեն քաղաքի օդանավակայանի տարանցիկ գոտի», — ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում: Թե որն է Գերմանիայի իշխանությունների նման վերաբերմունքի պատճառը, հայտնի չէ: Այդ մասին չեն խոսում նաև Քութայիսի վերադարձած ուղևորները: Նրանցից մեկը լրագրողներին հայտարարել է, որ իրեն, հնարավոր է, Գերմանիա չեն թողել այն պատճառով, որ նա հյուրանոցի ամրագրում չի ունեցել:
Վրացական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ՝ փետրվարի 8-ին, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի նախարարների կաբինետի անդամ Յոահիմ Շտամպը պահանջել է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը: Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս կտրուկ աճել է Վրաստանի այն քաղաքացիների թիվը, որոնք Գերմանիայում են մնում որպես փախստականներ, ինչպես նաև վրացիների կողմից կատարված հանցագործությունների քանակը:
Վրաստանն արդեն ստացել է նմանատիպ զգուշացում Եվրամիությունից: Եվրահանձնաժողովը բաց տեքստով հայտարարում է, որ վրացական քրեական խմբավորումները մեծ խնդիր են դարձել Եվրոպայի համար:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախարարների կաբինետի արտահերթ խորհրդակցություն է հրավիրել այդ կապակցությամբ:
«Վրաստանի կառավարությունը պլանավորում է մի շարք խստացնող միջոցներ ձեռնարկել Վրաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի ազատականացումից հետո երկրի առջև կանգնած մարտահրավերները չեզոքացնելու համար», — ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:
• ԵՄ և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմը գործարկվել է 2017թ-ի մարտի 28-ին: Այդ օրվանից մինչև նախորդ տարվա դեկտեմբեր առանց վիզայի ռեժիմից օգտվել է Վրաստանի 170 հազար քաղաքացի:
• Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում կիրառել այսպես կոչված «կասեցման մեխանիզմը»՝ լիբերալ վիզային ռեժիմի վերանայմամբ, եթե Վրաստանը չկատարի իր վրա վերցրած պարտավորությունները:
[url=https://jam-news.net/?p=86562&lang=hy]JAMnews[/url]
Նմանատիպ նյութեր
910 դիտում
19:53 06-12-2024
ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը
1078 դիտում
23:09 06-04-2024
Թուրքիան չեղարկել է Տաջիկստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը