1667 դիտում
14:04 06-10-2022
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը
Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց փոփոխություն կատարել «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:
«Հետազոտությունների արդյունքում գիտենք, որ հեռուստագովազդի միջոցով 27.8 տոկոսի չափով է սպառողներին տեղեկատվությունը հասնում, համացանցի միջոցով՝ 1.9 տոկոսով և արտաքին գովազդի միջոցով՝ 1.4 տոկոսով»,-ասաց Քերոբյանը:
Ըստ նրա՝ ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտ ապահովել և հնարավորություն ստեղծել առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր հերթին նշեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։
«Գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համար։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»,- ընդգծեց Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր
17700 դիտում
22:16 22-02-2018
Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
12752 դիտում
23:47 21-05-2017
Թուրքիան Ուկրաինայի քաղաքացիներին կթույլատրի առանց վիզայի մուտք գործել երկիր
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
772 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը