Հոմսի հյուսիսային արվարձանից ավելի քան 459 գրոհայինից բաղկացած վերջին խումբ է հեռացել
Առնվազն 459 գրոհային և նրանց ընտանիքների 993 անդամներ հեռացել են սիրիական Հոմս քաղաքի հյուսիսային Էլ-Վաեր արվարձանից՝ համաձայն հրադադարի մասին համաձայնագրի: Նրանք եղել են գրոհայինների վերջին վերջին խմբի կազմում: Այդ մասին գրում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ 989 հոգին` այդ թվում 308 գրոհայինները, 26 ավտոբուսներով ուղարկվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաք, որը գտնվում է զինված խմբավորումների հսկողության տակ: Եվս 463 մարդ, այդ թվում 151 գրոհային 11 ավտոբուսով ուղղվել է Իդլիբ քաղաք:
Նշվում է, որ այդ խմբի հեռացմամբ թաղամասն ամբողջությամբ ազատվելու է զինված խմբավորումներից: