211652_close_icon

Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Հոմսի նավթային հանքի նկատմամբ

views-count1214 դիտում article-date 10:55 10-09-2015
Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին ճնշելու արդյունքում կարողացել են վերադարձնել վերահսկողությունը Հոմսի «Ջեզալ» նավթային հանքի նկատմամբ: Ինչպես փոխանցում է Tass գործակալությունը, այդ մասին երեկ հայտնել է Հոմսի նահանգապետ Թալիալ ալ-Բարրազին՝ ընդգծելով, որ հանքավայրը Սիրիայի տնտեսության համար կարևորագույն օբյեկտ է: Ներկա պահին նրանք հետապնդում են ահաբեկիչներին, ովքեր նահանջելով հասել են Բայարաթ լեռնային տեղանքը:

Նմանատիպ նյութեր