211652_close_icon
views-count1332 դիտում article-date 13:40 05-05-2014

Հոմսի հին թաղամասերից գրոհայինները դուրս կբերվեն մայիսի 6-ին

Սիրիայում Հոմսի հին թաղամասերից զինված գրոհայինների դուրսբերման գործընթացը տեղափոխվել է երեքշաբթի օրը։ Ըստ նահանգապետ Թալյալ ալ Բարազիի խոսքերի՝ պատճառը քաղաքի հյուսիսային շրջանները վերահսկող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ծայրահեղականների գործողություններն են։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ 2.5 հազար մարդ, այդ թվում՝ 900 գրոհայիններ, կլքեն Բեբ Հուդ, Կարաբիս, Էլ-Քուսուր, Էլ Համիդիա և Ջուրաթ էշ Շիյա թաղամասերը, որն 2 տարի նրանց վերահսկողության տակ էր: Նրանք առաջ կշարժվեն Հոմսից հյուսիս ընկած Դեր էլ Քաբիրու և Թալբիսու բնակավայրեր: Նրանց կուղեկցեն Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները և որպես միջնորդ հանդես եկած իրանցի դիվանագետները: Միաժամանակ կապահովվի 45 քրիստոնյայի տարհանում, ովքեր գրոհայինների կողմից գերության մեջ էին։

Նմանատիպ նյութեր