Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում 3 մահապարտ պայթյուններ են կազմակերպել
Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում 3 մահապարտ ներխուժել են համալսարան, ինչի հետևանքով 4 անվտանգության աշխատակից է վիրավորվել: Այդ մասին գրում է ТАСС-ը:
Նրանք զինված են եղել «Կալաշնիկով» ավտոմատներով և երկու ինքնաշեն պայթուցիկ սարքերով:
Առաջին պայթյունը որոտացել է կանանց հանրակացարանի մոտ, երկրորդը` անասնաբուժական ֆակուլտետի դիմաց:
Բարեբախտաբար, զոհեր չկան: