Լիբանանում մահապարտ ահաբեկիչները ամբոխի մեջ պայթյուններ են իրականացրել
Առնվազն 6 մարդ է զոհվել և ևս 13-ը վիրավորվել մի շարք ահաբեկչական պայթյունների հետևանքով, որոնք հնչել են Լիբանանում, հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ 2 մահապարտ ահաբեկիչներ հայտնվել են երկրի արևելյան հատվածում՝ սիրիական սահմանին մոտ գտնվող Կաա գյուղում հավաքված ամբոխի մեջ և պայթյուններ իրագործել:
Ինչպես հայտնել է «Հըզբոլլահ» խմբավորմանը պատկանող «Ալ-Մանար» հեռուստաալիքը, հարձակման նպատակն ու դրա պատասխանատվությունը ստանձնողները դեռևս անհայտ են:
Բոլոր զոհվածները քաղաքացիներ են, սակայն վիրավորների մեջ լիբանանյան բանակի ծառայողներ կան: