211652_close_icon

«Բոկո Հարամ»-ը կրկին հարձակվել է Մայդուգուրի քաղաքի վրա

views-count1238 դիտում article-date 13:54 01-02-2015
Նիգերիայում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները կրկին հարձակվել են Մայդուգուրի քաղաքի վրա: Ականատեսների խոսքով՝փողոցներում կրակոցներ են հնչել: Քաղաքի հարավային հատվածում մարտեր են ընթանում: Զոհերի մասին տվյալներ դեռեւս չկան: Ավելի վաղ «Բոկո Հարամ»-ը Բորնո նահանգում հարձակվել էր միանգամից 3 քաղաքի վրա, այդ թվում՝ Մայդուգուրիի, որտեղ զինյալների հարձակումներից փրկված հարյուրավոր բնակիչներ են ապաստանել:

Նմանատիպ նյութեր