Բեռլինում 20-ամյա սիրիացուն դատապարտել են 5 տարվա ազատազրկման
4 ամիս տևած դատական պրոցեսից հետո սիրիացի 20-ամյա երիտասարդին Բեռլինում դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Բեռլինի դատախազությանը հաջողվել է ապացուցել, որ երիտասարդը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է:
Ըստ նրանց` սիրիացին տեղեկություններ է տվել ահաբեկիչներին, որոնք ցանկացել են Բեռլինում ահաբեկչություն կազմակերպել:
Դատապարտյալը հրաժարվել է ցուցմունք տալ: