211652_close_icon
views-count4189 դիտում article-date 16:55 06-12-2016

ԱՄՆ-ում ԻՊ-ին հարող 22-ամյա տղային դատապարտել են 30 տարվա ազատազրկման

Ամերիկյան Օհայո նահանգի դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել 22-ամյա Քրիստոֆեր Լի Քորնելլին ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ինչպես հայտնում է mk.ru-ն, երիտասարդ տղային ձերբակալել էին «Կապիտոլիում հոլ»-ը պայթեցնելու, ինչպես նաև ամեն տարի երկրի նախագահի ուղերձը լսելու համար այնտեղ հավաքվողներին գնդակահարելու մտադրության համար։ Ոստիկանները պարզել են, որ Լին գնել է 2 կիսաավտոմատ ինքնաձիգ, 600 փամփուշտ և ինքնուրույն պատրաստել ռումբ։ Նրա պլանները հայտնի էին դարձել ոստիկանությանը օրեր առաջ և վերջինս չի հասցրել իրագործել մտածածը. նրան նախապես ձերբակալել էին։ Երիտասարդը հայտարարել է, որ ահաբեկչությունը ցանկանում էր «նվիրել» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Նմանատիպ նյութեր