Ֆրանսիայում օլիմպիական կրակի փոխանցումավազքի վրա հարձակում ծրագրած 19-ամյա նեոնացիստին դատապարտել են 2 տարվա ազատազրկման
Ֆրանսիայում օլիմպիական կրակի փոխանցումավազքի վրա հարձակում ծրագրած և համացանցում սպառնալիքներ հնչեցրած նեոնացիստների 19-ամյա ենթադրյալ կողմնակիցը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Ըստ Associated Press-ի՝ Փարիզի դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ 19-ամյա երիտասարդը դատապարտվել է ուրբաթ օրը տեղի ունեցած արագ դատավարությունից հետո՝ սոցիալական ցանցերում ռումբի պատրաստման հրահանգներ, ատելության հաղորդագրություններ և մահվան սպառնալիքներ տարածելու, ինչպես նաև մարդկանց անձնական տեղեկություններ պարունակող սպառնալից հաղորդագրությունների մեղադրանքով:
Չորեքշաբթի առավոտյան Ֆրանսիայի արևելյան Էլզաս շրջանի իր տանը ձերբակալված տղամարդը ղեկավարել է «Ֆրանսիական արիական միավորում» կոչվող խումբը: