10962 դիտում
20:15 19-05-2017
Տավուշի մարզի Բերդ համայնքն արդեն նոր կոմբայն ունի
Տավուշի մարզի Բերդ համայնքն արդեն նոր կոմբայն ունի: Նիվա էֆեկտ մակնիշի հացահատիկահավաք կոմբայնը ձեռք է բերվել Բերդ համայնքի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ ջանքերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:
Համայնքը կոմբայնի ձեռքբերման համար ներդրել է 11.5 մլն դրամ, Հայ օգնության ֆոնդը՝ 7մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ 9մլն. դրամ: «Կոմբայնը կնպաստի համայնքի և շրջանի հողագործության զարգացմանը՝ բարձրացնելով բերքահավաքի արդյունավետությունը և արդյունավետ կազմակերպումը, որն էլ իր հերթին կնպաստի մշակվող հողատարածքների ընդլայնմանը»,- նշեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Բերդ համայնքում հացահատիկի մշակմամբ է զբաղվում մոտ 200 տնտեսություն:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ Դադոյանը տեղեկացրեց, որ կոմբայնի ձեռքբերման գաղափարն առաջարկել են ֆերմերները՝ հիմնվելով Տավուշի մարզում անցկացված տնտեսական վերլուծությունների վրա:
[i]# # #
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
18:21 04-05-2024
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
667 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
682 դիտում
17:14 04-05-2024
Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին