211652_close_icon
views-count2571 դիտում article-date 15:27 18-05-2017

Կապանում 140 ընտանիք կայուն ջուր ունեցավ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կավարտ» թաղամասի շուրջ 140 ընտանիքի ջրամատակարարումն իրականացվում է «Կավարտ» օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ): Այստեղից դեպի նշված թաղամաս մինչեւ վերջերս ջուրը մղվում էր 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարով, որը դիմանում էր առավելագույնը 10 մթն ճնշման: Մինչդեռ այստեղ ջրի հոսքից առաջանում էր մինչեւ 16 մթն ճնշում: Դրանով պայմանավորված, խողովակաշարի 300 գծամետր երկարությամբ հատվածը շատ տեղերում վթարվել էր. ե՛ւ ջուր էր արտահոսում, ե՛ւ սպառողների կարիքները հնարավոր չէր լինում բավարարել: Ջրամատակարարման ռեժիմն այստեղ շուրջօրյա էր, բայց վթարներով պայմանավորված, այն հաճախակի խախտվում էր: Խնդրի լուծման նպատակով առաջարկվեց գործող 90մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարը փոխարինել նոր, ավելի մեծ՝ 110 մմ տրամագիծ ունեցող խողովակաշարով: Օրերս «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Կապան» տեղամասի կողմից դրա կառուցման աշխատանքներն ավարտվեցին: Ջրակորուստները վերացան, ջրամատակարարումը դարձավ կայուն ու կանոնավոր, ճնշումը բավարար, իսկ շահագործման ծախսերը կրճատվեցին: Մի խոսքով, արդյունքները գոհացրեցին ինչպես ջրամատակարարին, այնպես էլ սպառողներին: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր