211652_close_icon
views-count1512 դիտում article-date 23:08 10-10-2021

Արցախից տեղահանված 4 ընտանիք Կապանում ապահովվել է կացարանով

Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրով՝ Արցախից տեղահանված և Կապան համայնքում մշտական բնակություն հաստատած 4 բազմազավակ ընտանիք արդեն իսկ ապահովվել է կացարանով: Այս մասին տեղեկացնում է Կապանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջը:

Ընտանիքներին տրվել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ նրանց նախապատվության։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ տրամադրելով խոշոր եղջերավոր կենդանիներ:

Աշխատանքային այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղում բնակություն հաստատած Հովհաննիսյանների, Այվազյանների և Կարապետյանների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր