3181 դիտում
22:48 14-06-2014
Կապանում անցկացվեց «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի տարածաշրջանային փուլը
Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում հունիսի 13-ին անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առաջին` տարածաշրջանային փուլը: Այս տարի մրցույթին մասնակցեց 4 տարիքային խմբերի` 1-ին տարիքային խումբ` 2006թ. մինչեւ 2008թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 2-րդ տարիքային խումբ` 2003թ. մինչեւ 2005թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 3-րդ տարիքային խումբ` 2000թ. մինչեւ 2002թ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 4-րդ տարիքային խումբ` 1998թ. մինչեւ 1999թ. ծնված երեխա ունեցող, կապանցի 36 ընտանիք:
Տարեցտարի մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքների թվի ավելացումը, ըստ քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Դավթյանի, խոսում է այն մասին, որ սպորտն աստիճանաբար ավելի մեծ մասսայականություն է վայելում կապանցիների շրջանում: Չափելով իրենց ուժերը 7 մարզաձեւերից, լավագույն արդյունքներ ցուցաբերած 12 ընտանիքներ իրավունք ստացան պայքարը շարունակելու մրցույթի մարզային փուլում:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված կապանցի 12 ընտանիքներն արժանացան պատվոգրերի ու դրամական պարգեւների:
Նմանատիպ նյութեր
5948 դիտում
19:04 24-07-2018
Ծաղկաձորում մեկնարկել է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլը
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը