211652_close_icon
views-count7824 դիտում article-date 23:07 17-05-2017

Նիդեռլադների թագավորը ծածուկ աշխատում է որպես մարդատար իքնաթիռների օդաչու

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը խոստովանել է, որ թագադրումից հետո ծածուկ վարում է մարդատար ինքնաթիռներ։ Հոլանդիայի թագավորական ավիրաընկերության (KLM) ինքնաթիռներում թագավորը որպես երկրորդ օդաչու ամիսը երկու անգամ չվերթներ է իրականացնում: Այս գաղտնիքը բացահայտվել է, երբ ուղևորները ճանաչել են նրա ձայնը, փոխանցում է [url=http://www.bbc.com/russian/news-39952239]BBC[/url]-ն։ KLM ավիաընկերության ինքնաթիռները մեծ չեն և կատարում են կարճ չվերթներ Եվրոպայի տարածքում: Նրա ուղևորները հիմնականում գործարարներ են, որոնք ուղևորվում են Գերմանիա, Նորվեգիա և Եվրոպայի այլ երկրներ։ «De Telegraaf»-ին տված հարցազրույցում Նիդեռլանդների թագավորը խոստովանել է, որ ինքնաթիռներ է վարում առանց իր անունը նշելու: Ավելին, ամռանը մտադիր է Բոինգ 737s ինքնաթիռներ վարելու դասընթացներ անցնել, որպեսզի վարի ավելի մեծ ինքնաթիռներ և իրականացնի երկար չվերթներ։ Վիլեմ-Ալեքսանդրը թագադրվել է 2013թ.: Այս տարի ապրիլին նա դարձել է 50 տարեկան:

Նմանատիպ նյութեր