Նիկոլ Փաշինյան. Հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող բացառիկ համերգին:
Համերգի ընթացքում վարչապետը ֆեյսբուքյան իր էջով ուղիղ միացմամբ ներկայացրել է համերգից մի հատված և կատարել հետևալ գրառումը:
«Եվ այսօր հիշում եմ 80-ականները, երբ Հայաստանի երիտասարդությունը Սովետական իշխանությունից ծածուկ Ձախ Հարութ էր լսում:
Այն ժամանակ նրանք դա անում էին ոչ այնքան որպես երաժշտական ճաշակի, որքան որպես ինքնուրույնության, ազատության եւ դուխի դսեւորում»:
Նշենք, որ համերգին մասնակցում են նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: