Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
Մայիսի 17-ին, ժամը 17:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) ոտքի կոտրվածքով բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1946 թ. ծնված Ս. Կ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (2-րդ հարկ) ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1926 թ. ծնված Ս. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: