211652_close_icon
views-count6277 դիտում article-date 23:12 10-04-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Ապրիլի 10-ին, ժամը 20:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 2-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1925 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: *** Ապրիլի 10-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի թիվ 27/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. անկողնում անօգնական վիճակում էր գտնվում 1947 թ. ծնված Ն. Չ.-ը (հենաշարժական համակարգի խնդիր), ում փրկարարներն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: *** Ապրիլի 10-ին, ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ 13-րդ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և անօգնական վիճակում հայտնաբերել 1943 թ. ծնված Է. Տ.-ին: Վերջինիս փրկարարները տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:

Նմանատիպ նյութեր