211652_close_icon
views-count6426 դիտում article-date 21:07 16-05-2017

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 16-ին, ժամը 16:24-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Սարավան ավտոճանապարհի 1,5-րդ կմ-ի մոտակայքում՝ սարալանջին, քարաբեկորը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 22-րդ կմ-ի մոտակայքում՝ սարալանջից (ճանապարհից մոտ 25 մ հեռավորության վրա), փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող քարաբեկորը (մոտ 1 խմ): Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինարարական բաժնի պետին: *** Մայիսի 16-ին, ժամը 07:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի 4-րդ հարկի շքամուտքում ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանները ջրալցվում են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դադարեցրել են ջրի արտահոսքը:

Նմանատիպ նյութեր