Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 31-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 17 շենքի բնակիչներից մեկին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1953 թ. ծնված Ն. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: