211652_close_icon
views-count1123 դիտում article-date 22:03 18-06-2015

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել

Հունիսի 18-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 46-րդ կմ-ում` Սևանա լճի ափին` ավազի մեջ է արգելափակվել «Սուզուկի» մակնիշի (վարորդ` Գ. Գ.) 77 CV 776 պ/հ-ի ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունիսի 18-ին, ժամը 10.43-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մարմարի հանքի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և սահել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (տուժածներ չկան): Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ապարան քաղաքից մարմարի հանք տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 03 OO 134 պ/հ (վարորդ` Ա. Բ., ծնվ. 1984 թ.) ավտոմեքենան :

Նմանատիպ նյութեր