Washington Post-ը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավարի բջջային հեռախոսահամարը
Ամերիկյան Washington Post պարբերականը, որը հայտնի է հակաթրամփ տրամադրվածությամբ ու դեմ է հանդես գալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը, այս անգամ հրապարակել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսի անձնական օգտաբգործման բջջային հեռախոսահամարը։
Թերթը գրում է, որ օրեր առաջ խմբագրություն է զանգահարել ընթերցողներից Փոլ Ռեդմոնդը և հայտնել, որ Թրամփի անվտանգության աշխատակից Քիթ Շիլլերի մասին տեղեկությունը ուղեկցվել է լուսանկարով, որում նա ձեռքին ունի մի քանի փաստաթղթեր, և լուսանկարի վրա երևում է, որ փաստաթղթերից մեկին ամրացված է գրություն՝ նախարար Մեթթիսի անունով ու բջջային հեռախոսահամարով։
Ավելի ուշ թերթի աշխատակիցների ցմեկը զանգահարել է նշված հեռախոսահամարով ու պրզվել է, որ այն հենց պատկանում է նախարար Մեթթիսին։
-Ես զանգահարեցի։ Ավտոպատասխան էր, դա նա էր,-մեջբերում է թերթը լրագրողի խոսքը և հավելում,-Մենք պետք է երջանիկ լինենք, որ ռուսներից ավելի շուտ տեսանք այդ հեռախոսահամարը։
Նշվում է, ոչ հոդվածից այդ լուսանկարը հանվել է։