Էրդողանը դարձել է Washington Post-ի ծաղրող տեսանյութի հերոսը. տեսանյութ
Ամերիկյան հեղինակավոր Washington Post պարբերականը յուրօրինակ ձևով է անդրադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված Twitter սոցցանցի արգելափակմանը:
Տեսանյութում, որը պատրաստել է պարբերականը, ատրճանակը ձեռքին կերպարը մարմնավորել է Էրդողանին, ով և փորձում է օդում թռչող թռչնին սպանել, սակայն նրան չի հաջողվում և ինքնասպան է լինում՝ ատրճանակով գլխին կրակելով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Twitter-ը Թուրքիայում արգելափակվեց, իսկ ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ չի բացառում, որ կարող է արգելափակվել նաև YouTube-ը: