Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ
Նավթի գները միջազգային շուկաներում շարունակում են բարձրանալ՝ կապված նավթի արդյունահանման ծավալների մասին գործարքը երկարաձգելու սպասումների հետ, հաղորդում է Tass-ը։
Այսպես, Brent էտալոն նավթի հուլիս ամսվա մատակարարումների ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,14 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.96 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիս 0.13 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48.85 ԱՄՆ դոլար։
OPEC-ի անդամ և ոչ անդամ երկրների միջև հանդիպումը կայանալու է մայիսի 25-ին, Վիեննայում, որտեղ էլ կկայացվի նշված գործարքի երկարաձգման մասին որոումը։ Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր նախօրեին, որ գործարքի մասնակից երկրները ամբողջական համաձայնության են եկել այդ հարցի շուրջ։