Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի դեկտեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1,02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 48,73 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան մատակարարումների արժեքը բարձրացել է 0.49 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,3 ԱՄՆ դոլար։