ՕԳՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ. Սահմանամերձ գյուղում ապրող զինծառայողի ընտանիքը սոցիալական ծանր իրավիճակում հայտնվելով` երեխաներին քաղցից փրկելու նպատակով վարկեր է կուտակել
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հերթական բազմանդամ ընտանիքը, որը բնակվում է Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղում` բոլորիս օգնության կարիքն ունի: 21 տարի շարունակ մեր հայրենիքի սահմանները թշնամուց պաշտպանող պայմանագրային զինծառայողի` Ժիրայր Ասլիբեկյանի ընտանիքում խնդիրները բազմաթիվ են,անգամ սեփական տանիք չունեն:
Վարձակալությամբ բնակվող Ասիլբեկյանի ընտանիքում մեծանում են 3 անչափահաս երեխաներ, 4-րդ բալիկը կծնվի հուլիս ամսին: Ընտանիքի մոր ` Նարգիզ Ավալյանի խոսքերով` վարձակալված տունը զուրկ է կոմունալ ամենատարրական հարմարություններից և կենցաղային իրերից: Նույնիսկ 3 երեխաները քնելու տեղ չունեն` մեկ մահճակալին քնում են հերթափոխով (երեխաները՝ Վահագն 7-րդ դասարան, Անահիտ` 6-րդ դասարան, Տաթևիկ` 8 տարեկան):
Ընտանիքում խնդիրներն այնքան շատ են, որոնք առանձին-առանձին թվարկելն անհնար է, դրանց գումարվում են նաև տան` գրեթե բոլոր անդամների առողջական խնդիրները, որոնցից յուրաքանչյուրը վիրահատական միջամտության կարիք ունի: Խնդիրներն այսքանով չեն ավարտվում:
Ընտանիքը սոցիալական ծանր իրավիճակում հայտնվելով` երեխաներին քաղցից փրկելու նպատակով նաև վարկեր է կուտակել: Այնինչ, սահմանամերձ, հեռավոր գյուղում գոյատևող խնդրաշատ ընտանիքում առաջնայինը կրկին ու կրկին սննդի, մշտական եկամուտ ստեղծելու հարցն է մնում:
Ն. Ավալյանը նաև նշեց, որ ձեռագործությամբ է զբաղվում, կարուձև անում, թխվածք թխում և մեծ ցանկություն ունի երեխաներին խնամելով ` տանն աշխատելու պատվերներ ունենալ, չնայած գյուղի պայմաններում այնքան էլ արդյունավետ չէ, օրինակ ձեռագործության համար պահանջվող թելերը թանկ են, իսկ կատարած աշխատանքի արդյունքում ստացված եկամուտը` գրոշներ: Սիրելի հայրենակիցներ, ինչպես միշտ միասին կարողանում ենք օգնել բոլոր նրանց, ովքեր մեր աջակցության կարիքն ունեն:
Սահմանամերձ, հեռավոր գյուղում բնակվող Զինվորի բազմանդամ ընտանիքում, որտեղ շուտով կծնվի նաև 4-րդ երեխան` խնդիրները միմյանց հերթ չեն տալիս,[b] ունեն ամեն ինչի կարիք` սկսած սննդի պաշարից, կենցաղային իրերից/սառնարան, մահճակալ, ջեռոց, հեռուստացույց, և այլ անհրաժեշտ պարագաներ/, հագուստ թե' դպրոցահասակ երեխաների, թե' նորածնի համար/նորածնի համար նախատեսված ամեն ինչ (կոշիկների չափսեր` տղամարդու 37 և 40 համարներ, աղջիկների համար` 33 և 36): Սիրելինե'ր, փորձենք նաև այս ընտանիքին նվիրել ընտանի կենդանիներ, որպես մշտական եկամուտի աղբյուր: [/b]
[b]Օգնենք միասին, անգամ փոքրիկ ներդրմամբ ժպիտ պարգևենք սահմանամերձ գյուղում բնակվող ընտանիքին: Հանուն երեխաների...[/b]
[url=https://web.facebook.com/Huyshayinbaregorcakan/posts/666627986855503?_rdc=1&_rdr]ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ Բարեգործական[/url]