211652_close_icon
views-count3354 դիտում article-date 10:17 09-12-2016

Նախօրեին չպարզված հանգամանքներում մահացած զինծառայողի ընտանիքը սոցիալական շատ ծանր վիճակում է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը արձանագրվել է արտակարգ միջադեպ։ Ժամը 02.45-ի սահմաններում, ԼՂՀ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996 թվականին ծնված Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը։ Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանը մեզ հետ զրույցում մանրամասներ հաղորդեց մահացած զինծառայողի ընտանիքի մասին. «Սոցիալական շատ ծանր վիճակում ապրող ընտանիք է, 1993 թվականին տունը վառվել է, տուն չունեն։ Էդ մարդիկ անտուն են. մի շինության մեջ տենց հարմարեցված ապրում են։ Ընտանիքի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ընտանիքի մյուս որդին Ռուսաստան է գնացել աշխատանքի բանվորություն է անում»։ Դեպքի մասին փոխգնդապետը մանրամասներ չհաղորդեց ասելով, որ տեղյակ չի։ Մահացած զինծառայողի ընտանիքը երեկ ցերեկվա դրությամբ դեռ չգիտեր դեպքի մասին։ Ավելի ուշ պաշտոնապես հաղորդվեց, որ 20-ամյա Պոստոկոլյանը ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ, որի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Հայկի Տերտերյանը, որից հետո իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում և ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել Է։ Տերտերյանը տեղափոխվել է զինհոսպիտալ. նրա կյանքին վտանգ չի սպառնում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր