211652_close_icon
views-count25881 դիտում article-date 08:21 26-05-2017

Սահմանագոտում ապրող Ղարաքեշիշյանների ընտանիքում սոցիալական և կենցաղային ծանր պայմաններում մեծանում են ապագա երեք զինվորներ. ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի սահմաներձ Բարեկամավան համայնքում բնակվող Ղարաքեշիշյանների բազմազավակ ընտանիքը գտնվում է սոցիալական և կենցաղային ծանր կացության մեջ: Այս ընտանիքում մեծացող ապագա երեք զինվորները սահմանին ու խրամատին դեռ այս տարիքից են ծանոթ, քանի որ գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և եղել են բազմաթիվ կրակոցներ նաև գյուղի ուղղությամբ: Ընտանիքի ավագ որդին՝ 14-ամյա Արտյոմը, սովորում է 8-րդ դասարանում, 11-ամյա Ալլան` 6-րդ դասրանաում, 8-ամյա Արայիկը` 3-րդ դասարանում, իսկ երեխաներից կրտսերը՝ 4-ամյա Գագիկը, հայրիկի աջ ձեռքն է: Հայրիկը՝ 40-ամյա Գագիկը, և նրա կինը՝ 36-ամյա Նարինեն, ջանք ու եռանդ չեն խնայում երեխաների գոնե առաջնային պահանջմունքները բավարարելու համար, սակայն, ցավոք, միշտ չէ, որ ստացվում է, եթե անգամ ստացվում է, ապա խանութներում գոյացած պարտքերի շնորհիվ, որոնք էլ մարելու համար արդեն տան միակ եկամուտ 30.000 դրամ նպաստը չի բավականացնում: Այս ամենից զատ, տունը, որտեղ նրանք ապրում են, իրենց չի պատկանում, այսինքն` հնարավոր է` մի գեղեցիկ օր տանիքից էլ զրկվեն և հայտնվեն դրսում: SHAMSHYAN.com կայքի թղթակցի հետ զրույցում Նարինեն ասաց, որ պարտքատերերը հանգիստ չեն տալիս, սակայն ինչ անեն, ինչպես մարեն, կամ եթե պարտք չանեն, ապա ինչպես ապրեն: Անդրադառնալով գյուղի բնակչության արտագաղթին ու օրեցօր դատարկվող տներին` նա ասաց, որ իրենք առայժմ չեն պատրաստվում լքել սահմանագոտին` ակնկալելով հնարավոր ամեն օգնություն, որը իրենց կյանքն ու կենցաղը ինչ-որ չափով կթեթևացնի: Ամուսինը պատմեց, որ մի ժամանակ արտագնա աշխատանքի էր մեկնում, սակայն վերջին տարիներին չի կարողանում, ասաց, որ երկաթի լեզուն հասկանում է, կարողանում է շինարարություն անել, սակայն հիմնական աշխատանք չունենալու պատճառով հայտնվել է նման անելանելի դրության մեջ: Վերջում դիմելով հատկապես սահմանագոտուց արտագաղթի մասին մտածող իշխանավորներին, նրանք խնդրեցին օգնության ձեռք մեկնել իրենց կամ աշխատանքով ապահովել: [color=#EF2929]Օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 098692427` [/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր