211652_close_icon
views-count1030 դիտում article-date 17:40 15-05-2017

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները: Այսպես՝ Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հրապարակում: Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա է դարձել նաև ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 38 ահազանգերը: Ընդհանուր 117 հաղոդումներից՝ 53-ը վերաբերել են ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում՝ 14-ը առերևույթ ընտրակաշառք տալու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված) 29-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաև թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված) 20-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված) 11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) 3-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված) 1-ը՝ ընտրական փաստաթղթերը հափշտակելու ենթադրությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված) Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Նմանատիպ նյութեր