Փրկարարները 6 ահազանգ են ստացել Երևանում ու Գավառում փակ դռների վերաբերյալ
Մայիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից։
Մասնավորապես՝ Երևան և Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: