Փրկարարները 11 ահազանգ են ստացել Երևանում, Հրազդանում և Գյումրիում փակ դռների վերաբերյալ
Մայիսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Այ սմասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Հրազդան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: