Փրկարարները 16 ահազանգ են ստացել Երևանում ու այլ մարզերում փակ դռների վերաբերյալ
Ապրիլի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի էջմիածին և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: