8911 դիտում
23:15 14-05-2017
Ռոհանիի վարկանիշն ընկել է. թեկնածուներից ոչ ոք չի հավաքի 50%-ից ավելի ձայն. euronews
Իրանի նախագահ և նախագահի թեկնածու Հասան Ռոհանին, որն առաջադրվել է երկրորդ անգամ, երեկ Թեհրանի «Ազադի» մարզահամերգային համալիրում կազմակերպված հավաքի ժամանակ, որին ներկա էին 12.000 մարդ, կոչ է արել հայրենակիցներին քվեարկել իր օգտին, որպես խաղաղության և կայունության թեկնածուի: Այս մասին հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/05/14/iran-presidential-campaign-breaks-boundaries]euronews[/url]-ը:
«Մենք թույլ չենք տա, որ Իրանը կրկին մեկուսացվի: Մենք ցանկանում ենք ունենալ կառուցողական և արդյունավետ հարաբերություններ աշխարհի հետ»,- ասել է Ռոհանին:
Ռոհանիի հիմնական մցակիցներն են Իրանի գլխավոր դատախազ, պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսին և Թեհրանի քաղաքապետ Բահեր Գալիբաֆը: Վերջիններս անցած ուրբաթ կազմակերպված հեռուստաբանավեճերի ժամանակ մեղադրել են գործող նախագահին կոռուպցիայի մեջ և քննադատել ներկա կառավարության տնտեսական քաղաքականությունը:
Հեռուսատաբանավեճերից հետո սոցիոլոգներն արձանագրել են նախագահ Ռոհանիի վարկանիշի անկում: Հարցումների տվյալներով` թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում 50 %-ից ավելի ձայն չի հավաքի:
Նշենք, որ Իրանի նախագահի ընտրություններն անցկացվելու են առաջիկա ուրբաթ օրը` մայիսի 19-ին:
Նմանատիպ նյութեր
2673 դիտում
11:03 14-03-2020
ԵՊՀ ռեկտորի թեկնածուներից որևէ մեկը չի հավաքի 17 ձայն. «Ժամանակ»
1320 դիտում
15:35 25-03-2015
«Վրացական երազանք»-ի վարկանիշն ընկել է18%-ով. հարցում
1350 դիտում
15:47 22-04-2016
Անգելա Մերկելի վարկանիշն ընկել է մինչև 33 տոկոս. հարցում
Այս բաժնից
568 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
511 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
538 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա