Միջազգային հանրապետական ինստիտուտն անցկացրել է սոցիոլոգիական-հետազոտական հարցում, որի արդյունքներով պարզվել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի վարկանիշը վերջին 1 տարում ընկել է 54%-ից մինչև 36%: Այդուհանդերձ, կոալիցիան շարունակում է առաջատարի իր դերը:
Հարցման արդյունքներով՝ երկրորդ տեղում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը: Կուսակցության վարկանիշը վերջին 1 տարում չի փոխվել. գրանցվել է նույն 15% անկման ցուցանիշը:
Երրորդ տեղում է հայտնվել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը՝ ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը նախորդ տարի դուրս եկավ իշխող կոալիցիայից:
Չորրորդ տեղում «Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն» է, իսկ հինգերորդ տեղը կիսում են Նինո Բուրջանաձեի «Միավորված դեմոկրատական շարժումը» և Իրմա Ինաշվիլիի «Հայրենասերների դաշինքը»:
Հարցումն անցկացվել է ԱՄՆ Պետդեպի ֆինանսավորմամբ: