Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած «Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության» վարկանիշը զգալիորեն նվազել է՝ հասնելով 33%-ի, ինչը 2011 թվականից մինչ այսօր ամենացած ցուցանիշն է:
Tass-ի փոխանցմամբ՝ այդ են վկայում հարցման արդյունքները, որոնք անցկացրել է Infratest dimap կազմակերպությունը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, սոցիոլոգների տվյալների համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակչության 47 տոկոսը հավատում է, որ ներկայիս կառավարությունը կարող է բնակչությանը զերծ պահել ահաբեկչական հարձակումներից: 46 տոկոսն էլ վստահ է, որ պաշտոնական Բեռլինը վերահսկում է փախստականների հետ կապված իրավիճակը: