211652_close_icon
views-count51932 դիտում article-date 23:51 14-05-2017

Հայտնաբերվել են օձեր

Մայիսի 14-ին, ժամը 14:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի բնակելի թաղամասում գտնվող «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք: *** Մայիսի 14-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 2/2 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր