211652_close_icon
views-count3325 դիտում article-date 23:29 01-06-2014

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 1-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 1-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2 փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ծառի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 1-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 1-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ ավտոմեքենայի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր