211652_close_icon
views-count3169 դիտում article-date 10:30 19-05-2014

Երևանում օձեր են հայտնաբերվել

Մայիսի 18-ին, ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ավտոգազ» գազալցակայանի սպասասրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները վնասազերծել են գյուրզա տասակի օձին: *** Մայիսի 18-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 18-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի թիվ 2 տան պարսպի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր