Մոսկվայում գնացքի վթարից հետո վերականգնվել է երկաթուղային երթևեկությունը
Մոսկվայի երկաթուղային գծի պատասխանատուները վերականգնել են դեպի Ռիգա ընթացող գնացքների երթևեկությունը, որը խափանվել էր վթարի հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվայում Կրասնոգորսկի շրջանում գնացքը բախվել էր բեռնատար «Գազել»-ին: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել:
Միջադեպի պատճառով հետաձգվել են մի քանի չվերթեր, 6 գնացք դադարեցրել է երթևեկությունը: