211652_close_icon

Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքի մարզում․ պարեկները պարզել են բեռնատար գնացքի հետ բախված, դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի մակնիշը և հայտնաբերել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count35466 դիտում article-date 17:55 16-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտոմեքենայի և գնացքի բախման հերթական դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի մոտ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքի վագոնին և հեռացել դեպքի վայրից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Հովհաննիսյանը և Աշոտ Գևորգյանը։

Պարեկները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով պարզել են ավտոմեքենայի մակնիշը և գտնվելու վայրը այնուհետև հայտնաբերել այն։  

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր