Վենեսուելայում տարեցները փողոց են դուրս եկել` ի նշան բողոքի
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում և այլ քաղաքներում հազարավոր տարեց մարդիկ դուրս են եկել փողոց` ի նշան իշխանությունների գործողությունների և տնտեսական ճգնաժամի խորացման դեմ բողոքի: Այդ մասին գրում է Газета-ն:
Ոստիկանները պղպեղի սփրեյ են կիրառել, ինչպես նաև արգելափակել կենտրոնական փողոցի մուտքը:
Նշվում է, որ ցուցարարները բռնություն են ցուցաբերել և պահանջել հարգանք իրենց նկատմամբ:
Վենեսուելայում այսօր առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, այդ թվում ` դեղորայքի:
Ենթադրվում է, որ ծեր մարդիկ հատկապես տուժել են առողջապահական համակարգի ճգնաժամի պատճառով: