Թրամփը տրամադրված է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելուն. Ս. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերություններըի կարգավորմանը և տրամադրված է դրան, հաղորդում է Ria Novosti-ն։
ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջում՝ գրելով. «Դոնալդ Թրամփը Սպիտան Տանը հանդիպման ժամանակ հաստատեց իր տրամադրվածությունը. հետո նաև նաև այդ մասին գրեց իր Twitter-ում՝ նա կողմ է հարաբերությունների կարգավորմանը»։
Լավրովը հավելել է, որ, ամեն դեպքում, Ռուսաստանը Թրամփի ու նրա թիմի հայեցողությանն է թողնում երկկողմ հարաբերությունները զարգացնելու ձևաչափի ընտրությունը և պատրաստ է առաջ գնալ, որքանով դա հարմար կլինի Սպիտակ Տան վարչակազմին։