211652_close_icon
views-count2852 դիտում article-date 18:32 05-10-2017

Կառավարությունը հավանություն է տվել դեպքի վայրի պահպանության ոլորտը կարգավորելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի մշակած օրենսդրական փաթեթի նախագծին

ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հավանություն է տվել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի մշակած օրենսդրական փաթեթի նախագծին: Գործող օրենսդրությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում թվարկված հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն դրված է միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վերը նշված երկու մարմիններից բացի, հետաքննության մարմիններ են նաև՝ հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության և, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, ինչպես նաև՝ օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով: Հետևապես՝ նշված մարմինները ևս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանությունը՝ իրենց ենթակայության գործերով։ Բացի այդ, առաջարկվել է դեպքի վայրի պահպանման կանոնները հաստատել ենթաօրենսդրական ակտով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Օրենսդրական փաթեթով հստակեցվում է հետաքննության բոլոր մարմինների՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը՝ նպատակ ունենալով միասնական իրավական կարգավորում ձևավորել՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների համար: [b] ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր