Մախաչկալայում երկու մարդ է վիրավորվել ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով
Մախաչկալայում «Золотая турка» սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է վիրավորվել: Նրանք կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդաոց: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հանցագործը նռնակը նետել է այն պահին, երբ այնտեղ հավաքվածներ են եղել:
Այս պահին տուժածները բուժում են ստանում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ Մախաչկալայում անհայտ անձը ինքնաշեն նռնակ էր նետել սրճարանի վրա և դիմել փախուստի: Իրավապահ մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացնում: