211652_close_icon
views-count827 դիտում article-date 15:52 23-04-2016

Մետրոյի կայարանի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 68 փամփուշտ

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ տեղադրված աղբարկղի մեջ: Մեկնած օպերատիվ խումբը նշված աղբարկղում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 63 և 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր