Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել. դա են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիսյան մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,48 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.46 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունիսյան մատակարարումների ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.51 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,57 ԱՄՆ դոլար։