Ստեփանակերտ-Կիչան-Դրմբոն ճանապարհահատվածում բարեկարգման աշխատանքներ են ընթանում
                        Ստեփանակերտ-Կիչան-Դրմբոն 25 կմ ճանապարհահատվածում իրականացվում է բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ:
Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է շինարարական   աշխատանքներ   իրականացնող  «Քարավան»  ՍՊ  ընկերության    ղեկավար  Հակոբ  Հակոբյանը  և   նշել, որ   իրականացվում է բետոնացման և միաշերտ ասֆալտապատման  աշխատանքներ:   
«Ճանապարհահատվածը    երթևեկության  համար   դժվարություններ  էր  ստեղծում, քանի  որ  ասֆալտը քանդվել էր` առաջացնելով ճեղքեր ու փոսեր:  Այս  ճանապարհահատվածում   վերջին  անգամ     ասֆալտապատման  աշխատանքներ  են  իրականացվել   2004  թվականին: Նախատեսում  ենք   աշխատանքներն ավարտել  մինչև  այս  տարվա  վերջ»,-ասել  է  Հ.  Հակոբյանը  և  նշել, որ  բարեկարգման աշխատանքներն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով:
[url=http://artsakhpress.am/arm/news/66274/stepanakert-kichan-drmbon-tchanaparhahatvatsum-barekargman-ashkhatanqner-en-yntanum.html] Artsakhpress.am[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

